Հայ-ադրբեջանական սահմանին 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո լուրջ միջադեպեր չեն գրանցվել, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում տեղային միջադեպեր, սակայն դրանք արագ կարգավորվում են մյուս կողմի հետ հաղորդակցության միջոցով», ասել է նա։
Պապիկյանը նշել է, որ ընթացիկ տարվա վերջին տվյալներով՝ բանակում ծառայության հետ կապված մահվան 5 դեպք է գրանցվել:
«Զինծառայողներից երկուսը մահացել են հիվանդությունից, մեկը հոսանքահարվել է, մեկը մահացել է կայծակի հարվածից, մեկն էլ ինքնասպանություն է գործել»,- հայտնել է Պապիկյանը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: