Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը քննվելու է այսօր ժամը 20.30-ին, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում

Սիրելի՛ հայրենակիցներ,

Քննչական կոմիտեն դիմել է դատարան՝ հոկտեմբերի 20-ին ապօրինի ձերբակալված՝ «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ։

Միջնորդությունը քննվելու է այսօր` ժամը 20.30-ին, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ:

Հասցեն՝ ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7 շենք: Ազատությու´ն Ռուբեն Մխիթարյանին։

«Մեր ձևով» ժողովրդական շարժում

Leave a Comment