Ջերմուկը նոր քաղաքապետ ունի – 22.10.2025, Sputnik Արմենիա

Բաժանորդագրվել

Ջերմուկ համայնքի նախկին ղեկավարը Վահագն Արսենյանն էր, որը հոկտեմբերի 9–ին նշանակվեց Վայոց Ձորի մարզպետ։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկեմբերի – Sputnik. Ջերմուկի ավագանին քաղաքապետ է ընտրել Մանան Գևորգյանին։ Տեղեկությունը հայտնում է Ջերմուկի համայնքապետարանը։

«ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության արդյունքում Մանան Աղվանի Գեվորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար»,–ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ հաջորդիվ օրենքով սահմանված կարգով կկազմակերպվի երդման արարողությունը։

Հիշեցնենք` Ջերմուկ համայնքի նախկին ղեկավարը Վահագն Արսենյանն էր` ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին, որը հոկտեմբերի 9–ին Վայոց Ձորի մարզպետ նշանակվեց Կոլյա Միքայելյանի փոխարեն։

Leave a Comment