«Եթե խաղաղությունը մշտական լինի, ես խաղաղության մեջ ընդամենը լավն եմ տեսնում, իսկ վտանգեր, թե խաղաղություն լինի, թե գժտություն, միշտ գոյություն ունեն։ Կախված նրանից, թե որոշում կայացնողն ով է՝ դրանք կամ իրականություն են դառնում, կամ շրջանցվում են»,- դատարանի մոտ, իր գործով նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը չի կարծում, որ Ադրբեջանով Հայաստան հացահատիկ ներկրելը ամենահարմարավետ, հեշտ եւ էժան տարբերակն է, բայց եթե հացահատիկի որակը լավն է, այդ հացահատիկը հացի գինն էժանացնելու է, ինքը միայն ուրախ կլինի։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: