«Սա նոր միտք չէ։ Կառավարության ծրագրով ստանձնել ենք պարտավորություն, որ մեր գործունեության հնգամյա հատվածում պայմանագրայինների ավելացման հաշվին կրճատելու ենք ժամկետային զինծառայությունը»,-հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ ժամկետային զինծառայության ժամկետի կիրճատումը շատերը համարում են 2026-ի ընտրություններից առաջ քարոզչական տեխնիկա, այսպես պատասխանեց ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից սկսած՝ 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի։
Սուրեն Պապիկյանն անհեթեթություն համարեց այն քննադատությունները, թե այս իշխանությունն այդպիսով կրճատում է բանակը։ Նաև վստահեցրեց՝ ժամկետակին զինծառայությունը 1,5 տարի դարձնելով՝ զինվորների փորձը, ուսուցման հնարավորությունը չեն պակասեցնում։
Նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: