
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Սադեղ Մալվաջերդը հայտարարել է, որ Իրանը խիստ ուշադրություն է դարձնում Աստարա-Ռեշտ երկաթուղու շինարարության ավարտին, որը, չնայած պատժամիջոցներին, միջազգային Հյուսիս-Հարավ միջանցքի մաս է կազմում, հաղորդում է Mehr-ը։
Չորեքշաբթի օրը նախարարների կաբինետի նիստի կուլուարներում լրագրողների հետ զրույցում Սադեղ Մալվաջերդը շեշտել է, որ Իրանը հատուկ ուշադրություն է դարձնում երկրի հյուսիսում գտնվող Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցմանը՝ որպես «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի կարևոր նախագծերից մեկը։
Մեկնաբանելով Բաքվում կայացած Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ հանդիպումը, Իրանի ավտոմոբիլային ճանապարհների նախարարը նշել է, որ Ռեշտ-Աստարա երկաթուղին «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման մի մասն է։ Միջանցքի այդ հատվածում պարզապես երկաթուղի չկա։
Իրանական կողմը կավարտի հողատարածքի ձեռքբերման գործընթացը, որով անցնելու է երկաթուղին, մինչև տարեվերջ։ Ռուսական կողմն սկսել է երկաթուղու կառուցման հարցի ուսումնասիրությունը,- ընդգծել է նախարարը։ Նա նաև շեշտել է, որ իր նախարարությունը առաջնահերթություն է տալիս «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի միացմանը, չնայած պատժամիջոցներին։