
Թբիլիսիում այսօր բացվել է «Մետաքսի ճանապարհի» հինգերորդ միջազգային ֆորումը, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
Գագաթնաժողովը համարվում է տարածաշրջանի ամենամեծ հարթակը՝ առևտրի, տրանսպորտի և ներդրումային հարցերի քննարկման համար։ Այս տարի այն հավաքել է մինչև 2300 մասնակից՝ ավելի քան 70 երկրներից։
Բացման լիագումար նիստին ելույթ են ունեցել Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Իրակլի Կոբախիձեն, Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը։
«Մետաքսի ճանապարհ» ֆորումը Թբիլիսիում անցկացվում է 2015 թվականից՝ երկու տարին մեկ։ Այս տարի այն կտևի երկու օր և առաջին անգամ կներառի ֆինանսական գագաթնաժողով, որը, ըստ Կոբախիձեի, ընդգծում է Թբիլիսիի կարգավիճակը որպես «տարածաշրջանի ֆինանսական և նորարարական կենտրոն»։