ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ մի քանի դաշնակիցներ պատրաստակամություն են հայտնել «մեծ ուժեր մտցնել» Գազայի հատված, եթե ՀԱՄԱՍ խմբավորումը խախտի խաղաղության համաձայնագրերը․ գրում է ria.ru-ն։
Նա հավելել է, որ դեռևս թույլ չի տվել իր դաշնակիցներին դա անելու համար՝ նշելով, որ ՀԱՄԱՍ-ը «դեռ հնարավորություն ունի ճիշտ վարվելու»։
ԱՄՆ նախագահը սպառնացել է, որ եթե ՀԱՄԱՍ-ը չկատարի խաղաղությանը միտված պարտավորությունները, «շարժման ավարտն արագ, բռնի և դաժան կլինի»։