
Ձերբակալվել և համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ է տեղափոխվել 23 անձ։ Հայտնել են ՆԳՆ-ից:
Ձերբակալվել է նաև քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
Հիշեցնենք, որ ուժայինները Գյումրու քաղաքապետարան են ներխուժել առավոտյան։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ համայնքապետարանում քննչական գործողություններ են իրականացվել իրենց մոտ քննվող վարույթի շրջանակում։ Ավելի ուշ ՀԿԿ-ն հայտարարություն տարածեց՝ նշելով, որ Գյումրիում 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։
Հավելենք, որ հոկտեմբերի 1-ին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Արդեն 6 ամիս է, որ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ շատերն են ճանաչում՝ Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքի` համայնքային բրուշատկաներ գողացողի հայրն այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը։ ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»,- ասել է Փաշինյանը: