Ենթադրաբար, ԱԱԾ սպա Գևորիկը հանձնարարությունը լավ չի կատարել ու չի խոսում Տաշիրի բարբառով․ խոսնակ

Ենթադրաբար, ԱԱԾ սպա Գևորիկը հանձնարարությունը լավ չի կատարել ու չի խոսում Տաշիրի բարբառով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը՝ անդրադառնալով լուրերին, թե իբր «Մեր ձևով» շարժումը հանրահավաքին մարդկանց գումարով է տանում։

Հիշեցնենք, որ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ ձայնագրություն է տարածված, որով «Մեր ձևով» շարժումը հանրահավաքին մարդկանց, իբրև թե, գումարով է տանում։

Leave a Comment