Ուշագրավ մանրամասներ՝ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի գործից

Վերաքննիչ դատարանը, առանց որևէ պատճառաբանության, նախ էապես ձգձգել է բողոքի քննությունը, ապա առանց պատճառաբանության մերժել բողոքը․ փաստաբանները դիմել են վճռաբեկ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, 2025 թվականի օգոստոսի 8-ից ապօրինի կալանավորված Վարդան Հարությունյանի գործի վերաբերյալ Yerevan.Today-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:

Ըստ այդմ, գործի միակ տվյալը, որն ամբողջությամբ ուսումնասիրվել էր դեռևս 2018 թվականին և այդ ժամանակ իսկ հերքվել էր նույն Վարդան Հարությունյանի որևէ առնչությունը, հանդիսանում է օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքը:

Նշված միջոցառումը կարող էր տեղի ունենալ միայն Դատարանի որոշմամբ: Տևական ժամանակ է, նույնիսկ մինչև 2018 թվականը և դրան հաջորդած ժամանակահատվածում այդ որոշումների կայացման համար դատարանին իրավապահների կողմից պետք է ներկայացվեն լուրջ հիմնավորումներ և կից նյութեր: Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբը բողոքարկել էր դեռևս 2018 թվականին կայացված դատարանի որոշումը՝ անհրաժեշտ ու բավարար հիմքերի ընդհանրապես բացակայության հիմքով:

Վարդան Հարությունյանի փաստաբաներից Yerevan.Today հայտնեցին, որ Վերաքննիչ դատարանը, առանց որևէ պատճառաբանության, նախ էապես ձգձգել է բողոքի քննությունը և, ի վերջո, առանց որևէ պատճառաբանության մերժել բողոքը, չնայած նման հազարավոր այլ դեպքերով, նման նույնիսկ ավելի նվազ հիմքերով բողոքները բավարարվում էին:

Փաստբանական խմբից պարզեցինք, որ Վճռաբեկ բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարանի նշված որոշման դեմ և հիմքը հանդիսանում է նույն Վճռաբեկ դատարանի նախկինում կայացված որոշումները, որոնցով նման բողոքներին լուծում է տրվել ճիշտ հակառակ ձևով՝ բողոքները բավարարելով:

Ակնհայտորեն, սա ևս մի տվյալ է, որ Վարդան Հարությունյանի գործով արձանագրվում են ակնհայտ խախտումներ` դատավարական բնույթի, նյութական բնույթի, ամենաինտենսիվ խափանման միջոցի՝ կալանքի ընտրություն, որը մինչ օրս չի վերացվել և ամեն կերպ պահպանվում է:

Տևական ժամանակ ընդունված էր համարել, որ տնտեսական բնույթի ենթադրյալ հանցանքներով կալանքից էլ ավելի էին զերծ մնում, բայց այս գործով դա ևս խախտվել է:

 

 

 

Leave a Comment