
«Գնում ենք, օրենքի տառը պաշտպանում ենք»,- քաղաքապետարանի ներսում հավաքվածներին ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը ոստիկանների ուղեկցությամբ պատրաստվում է դուրս գալ շենքից։
Նա նշեց, որ ամեն ինչ նորմալ կլինի. «Գնում ենք, թող նայեն, ինչ ուզում է լինի։ Դրանից հետո ամեն ինչ կերևա»։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ։ Ձերբակալվածների թվում է նաև համայնքի ղեկավարը, ճարտարապետը։