Իրավական բեսպրեդել․ ԱԱԾ-ն, քննչական կոմիտեն, ոստիկանությունը զավթել են Գյումրու համայնքապետարանը․ գյումրեցի պատգամավոր (տեսանյութ)

«Մեկ ժամից ավելի է  իրավապահ մարմինները՝ ԱԱԾ-ն, քննչական կոմիտեն,  ոստիկանությունը գրոհել են, զավթել են Գյումրու համայնքապետարանը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հենց  Գյումրու քաղաքապետարանից հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։

Նա նշում է, որ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանն ու մի քանի աշխատակիցներ մեկուսացվել են։

«Ես փորձեցի հանդիպել նրանց հետ, բայց քննչական խմբի ղեկավարն ու ԱԱԾ  դիմակավորված աշխատողները թույլ չտվեցին տեսակցել քաղաքապետին։

Ականատես ենք իրավական բեսպրեդելի, ապազգային ռեժիմը ցանկացած գնով փորձում է  մեկուսացնել այն քաղաքական գործիչներին, համայնքների ղեկավարներին, ովքեր դեմ են այս ռեժիմին, մինչև վերջ կռիվ են տալիս, որ Հայաստանը չգնա թուրքացման»,- ասում է Մելքոնյանը։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները այսօր վաղ առավոտյան մտնել են Գյումրու քաղաքապետարան։

Դիմակավորված հատուկ ջոկատայինները արգելել են աշխատակիցների ելքն ու մուտքը։ Աշխատակիցները հայտնել էին, որ դեռ որևէ տեղեկություն չունեն, թե ինչ գործի շրջանակում են նրանք ժամանել։

Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց, նշելով, որ քաղաքապետարաին 8 աշխատակիցներ, այդ թվում քաղաքապետը, ձերբակալվել են կշառք ստանալուև տալու մեղադրանքներով։

Leave a Comment