Հոկտեմբերի 16-19ը Կիպրոսում մասնակցեցի ԵԺԿ Կանանց խորհրդի աշնանային կոնֆերանսին, որին ներկա էին 29 երկրների կանանց կազմակերպությունների ղեկավարներ։ Այս մասին գրել է ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը։

«Ելույթիս ընթացքում և մասնավոր զրույցներում հանգամանորեն ներկայացրեցի Հայաստանում տիրող խայտառակ իրավիճակը, արտաքին վտանգները, խոսեցի Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին ղեկավարների և ՀՀ-ում աննախադեպ թիվ կազմող քաղբանտարկյալների մասին։ Ներկայացրեցի ՀՀ ներքին քաղաքական իրավիճակը, բռնաճնշումներն ընդդիմության ներկայացուցիչների հանդեպ, մամուլի և ազատ խոսքի հետ կապված խնդիրները»։