Կայացել է «Հայկական Սփյուռքի մարտահրավերները և հայրենիքը» թեմայով հանդիպում՝ սփյուռքահայ համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ

Հոկտեմբեր 18,2025 13:45

Հոկտեմբերի 17-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հայրենադարձների հանձնախմբի նախաձեռնությամբ կայացել է «Հայկական Սփյուռքի մարտահրավերները և հայրենիքը» թեմայով հանդիպում, որին մասնակցել են հայրենիքում հաստատված տարբեր սփյուռքահայ համայնքների ներկայացուցիչներ։

Տարածաշրջանային զարգացումների և հայկական համայնքների առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ՀՅԴ Բյուրոյի անդամներ Հակոբ Բագրատունին, Մուրադ Փափազյանը և Սևան Դանիելյանը։ Հայրենիք–Սփյուռք հարաբերությունների առկա խնդիրների և դրանք հաղթահարելու անհրաժեշտ քայլերի մասին զեկույցով հանդես է եկել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Քննարկման ընթացքում շեշտվել է Հայաստան–Սփյուռք կապերի վերականգնման և համագործակցության նոր մակարդակի ձևավորման անհրաժեշտությունը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Leave a Comment