Ծեծկռտուք Բյուրեղավանում՝ համայնքի ղեկավարի տեղակալի ու ավագանու անդամի մասնակցությամբ

Բյուրեղավան համայնքում օրերս վիճաբանություն և ծեծկռտուք է եղել, որին մասնակից են եղել նաեւ համայնքի ղեկավարի տեղակալն ու ավագանու անդամներից մեկը։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 4 անձ է ձերբակալվել:

Փաշինյանի ընտանեկան թերթ «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ վիճաբանության մասնակիցների թվում են եղել համայնքի ղեկավարի տեղակալ Դանիել Դանիելյանը, և մեկ ավագանու անդամ՝ Վարդան Սուքիասյանը:

Վիճաբանության ժամանակ գործածվել է դանակ, և քարեր են նետել միմյանց վրա:

Leave a Comment