
Հայաստանի պատմության թանգարանի մուտքի հատվածում տեղադրված Գագիկ 1-ին արքայի արձանի գիպսե կրկնօրինակը, որը 1993 թվականին վերարտադրվել է քանդակագործ Հրաչ Գալստյանի կողմից, սույն թվականի սեպտեմբեր ամսին տեղափոխվել է վերականգնման լաբորատորիա։
Նշված աշխատանքների անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գիպսե արձանի վերջին կոսմետիկ վերականգնողական աշխատանքներն իրականացվել էին դեռևս 2010-ական թվականներին, և ժամանակի ընթացքում՝ միջավայրի ազդեցության հետևանքով, արձանը կրկին ենթարկվել է կառուցվածքային և արտաքին փոփոխությունների։
Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները՝ որոշում է կայացվել արձանը ուղարկել վերականգնման՝ այն պատշաճ կերպով պահպանելու և նախնական տեսքը հնարավորինս վերականգնելու նպատակով։ Աշխատանքները իրականացվում են Հայաստանի պատմության թանգարանի վերականգնման լաբորատորիայի մասնակցությամբ՝ Հայաստանի պատմության թանգարանի վերականգնման խորհրդի քննարկումների և խորհրդատվության հիման վրա։
Վերականգնման աշխատանքների ավարտը նախատեսված է 2025 թվականի նոյեմբերին, որից հետո արձանը կվերատեղադրվի նույն տեղում՝ Հայաստանի պատմության թանգարանի մուտքի դիմաց։
Ավելի վաղ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն ահազանգել էր, որ Ազգային պատկերասրահի մուտքի մոտ դրված Գագիկ Թագավորի կավե արձանը չկա։