Կենդանասերների հետ քննարկել ենք Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի նախագիծը՝ նախքան ԱԺ-ում առաջին ընթերցում անցնելը. Մերի Գալստյան

Այսօր Ազգային ժողովում գործընկերոջս Արուսյակ Մանավազյանի հետ քննարկել ենք Կառավարության կողմից հաստատված Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի նախագիծը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և կենդանասերների հետ նախքան Ազգային ժողովում առաջին ընթերցում անցնելը։ Քննարկման նպատակը մասնակիցների առաջարկներին և դիտարկումներին ծանոթանալն էր։

Հնչեցին կարծիքներ և մտահոգություններ ոլորտի առավել լայն խնդիրների մասին, որոնք մշտապես մեր ուշադրության կենտրոնում պետք է պահենք։ Հնչած առաջարկները կքննարկենք գործընկերների հետ նախագծում ներառելու նպատակով։

Հույս եմ հայտնել, որ օրենքների նախագծերի հաստատումից հետո, թափառող կենդանիների կացարանների աշխատանքների և հարակից ծառայությունների տրամադրման գործընթացում ակտիվ ներգրավվածություն կունենան ոլորտով հետաքրքրված, համապատասխան որակավորում և գիտելիքներ, կենդանիների հանդեպ սրտացավ ու հոգատար վերաբերմունք ունեցող կազմակերպությունները»։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment