Սեռական շահագործումից եւ սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին Լանցարոտեի կոնվենցիայի կոմիտեն Հայաստանի մասով 10 առաջարկ է ներկայացրել։
«Երեխաների սեռական շահագործման դեպքերի մեծամասնությունը կատարվում է երեխայի կողմից ճանաչված կամ նրա վստահությունը վայելող անձի կողմից», – հիշեցնում են Լանցարոտեի կոմիտեից՝ երկրներին ուղղված առաջարկների նախաբանում։
Հայաստանին պահանջում են քրեականացնել սեռական հարաբերությունը բոլոր տարիքի երեխաների հետ, այդ թվում՝ սեռական հարաբերություն ունենալու տարիքը լրացած երեխաների հետ՝ երեխայի մոտ վստահության, իշխանության կամ ազդեցության դիրք ունեցող անձի կողմից։
Հայաստանին հայցում են ապահովել այնպիսի օրենսդրություն, որը կներառի քրեականացնող դրույթներ՝ վստահության, իշխանության կամ ազդեցության դիրք ունեցող անձի կողմից սեռական շահագործման բոլոր ձեւերի, այդ թվում՝ ներհրման համար, անկախ նրանից՝ առկա՞ է բռնություն, սպառնալիք կամ ուժի գործադրում, թե՞ ոչ։
Հայցում են նաեւ, որ Հայաստանը նախաձեռնի օրենսդրական եւ այլ միջոցներ՝ սեռական նպատակներով երեխային միջնորդելը քրեականացնելու համար, անգամ եթե չկա այդ նպատակով հանդիպման առաջարկ։
Առաջարկներ են ներկայացվել Լանցարոտեի կոնվենցիայի 48 կողմերին։ Կոմիտեից բոլոր երկրներին կոչ են անում նաեւ ապահովել համապարփակ կրթություն, որպեսզի երեխաները կարողանան ճանաչել սեռական վնասակար վարքագծից, խուսափել սեռական վնասակար վարքագծի ներգրավվելուց եւ աջակցություն գտնել սեռական շահագործման կամ սեռական չարաշահման զոհ դառնալու պարագայում։
Առաջարկներն ամբողջությամբ՝ հղմամբ։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: