4 տարի առաջ իբր տեղի ունեցած դեպքի վերաբերյալ այսօր ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Արագածոտնի թեմի առաջնորդարանում, մինչդեռ Հակոբ Կարապետյանի և Էդգար Ղազարյանի դեմ իրականացված բռնությունների դեպքերով մինչ օրս ոչինչ չի արվում. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Սելեկտիվ արդարադատություն

Չորս տարի առաջ իբր տեղի ունեցած դեպքի վերաբերյալ այսօր ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Արագածոտնի թեմի առաջնորդարանում, մինչդեռ Հակոբ Կարապետյանի և Էդգար Ղազարյանի դեմ իրականացված բռնությունների դեպքերով մինչ օրս բացարձակապես ոչինչ չի արվում։

Օրենքի այս ընտրովի կիրառման օրինակն ինքնին խստորեն դատապարտելի է․ նման գործելաոճը փոշիացնում է իրավական համակարգի հեղինակությունը և խթանում Հայաստանի Հանրապետության հետընթացը ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության բնագավառում։ Այս ամենով պախարակվում են պետական բոլոր ինստիտուտները։

Խստորեն դատապարտում եմ առավոտվանից ընթացող ապօրինի գործողությունները՝ մասնավորապես մարդկանց անօրինական կերպով բերման ենթարկելը և փաստաբանների մուտքը չթույլատրելով նրանց իրավական պաշտպանության արդյունավետ միջոց ունենալու սահմանափակումները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment