Բրազիլական «Սանտոսի» հարձակվող Նեյմարը պատրաստ է տեղափոխվել իտալական Ա Սերիա, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված են Միլանի «Ինտերը» և «Նապոլին»։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ 33-ամյա խաղացողը դիտարկում է Եվրոպա վերադառնալու հնարավորությունը այս ձմռանը՝ այն բանից հետո, երբ նրա գործող պայմանագրի ժամկետը կսպառվի բրազիլական ակումբի հետ։
Նեյմարը հույս ունի դրական տպավորություն թողնել Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի վրա և վերադառնալ ազգային թիմ՝ 2026 թվականի աշխարհի առաջնությունից առաջ։
Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 խաղ, խփել է 6 գոլ և կատարել է 3 գոլային փոխանցում։