Սեպտեմբերի 10-ից ՀՀ-ից ՌԴ բեռնափոխադրում իրականացնողներին ավելի խիստ են հսկում (տեսանյութ)

Հայկական «Կարիտաս» միգրացիոն ծրագրերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է ՌԴ միգրացիոն քաղաքականության ազդեցությունը Հայաստանից Ռուսաստան բեռափոխադրումների գործընթացի վրա։

«Ես արդեն մեկ տարի զգուշացնում եմ, որ 2025–ի հունվարի 1–ից Ռուսաստանի օրենսդրության փոփոխություններից մի կետ շատ ուղիղ անդրադառնալու է նաև Հայաստանից ուղևորա և բեռնափոխադրում իրականացնող վարորդների վրա»,- նշել է նա։ «Դա Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին 115 ֆեդերալ օրենքի փոփոխությունն է, որը արդեն ուժի մեջ մտավ և հունվարի 1–ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ մուտք են գործում ոչ աշխատելու նպատակով, այսինքն միգրացիոն քարտում այցի նպատակը բաժնում աշխատանք չեն նշում, նրանք նախկին տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր գտնվելու փոխարեն, այլևս օրացուցային տարվա ընթացքում կարող են գտնվել գումարային 90 օր։ Այսինքն երկու անգամ ժամկետը կրճատվել է համաձայն այս փոփոխության, ինչը ցավոք սրտի վերաբերվում է նաև ուղևորա և բեռնափոխադրում իրականացնողներին և որևէ բացառություն արված չէ։

Սա վերաբերում է ոչ միայն ուղևորա և բեռնափոխադրում իրականացնողներին, այլև բոլոր կատեգորիաներին, որոնց մեջ մտնում էին, օրինակ, օդաչուները, բորտ–ուղեկցողները, ինքնաթիռների սպասարկող անձնակազմերը, գնացքավարները և այլն»,–ասաց նա։

Մանրամասերը՝ տեսանյութում

Leave a Comment