Մեդիափորձագետ Արթուր Պապյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ակբա բանկի օգտատերեր՝ նոր ֆիշինգային հարձակում է տարածվում, կեղծ նամակ է գալիս՝ հետևյալ բովանդակությամբ.
«Ողջույն
Ձեր հաշիվն արգելափակվել է անվտանգության նկատառումներով:
Հետևեք հրահանգներին՝ ձեր բանկային մուտքը վերականգնելու և ձեր միջոցները անվտանգ պահելու համար.
Հաստատեք հիմա»։
Հղումը սեղմելու դեպքում օգտատերն ուղղորդվում է hxxps://clinicafatima[.]com հասցեով էջ, որտեղ ձեզ առաջարկում են մուտքագրել բանկային գաղտնաբառը՝ այդպիսով դա հանձնելով հանցագործներին։
Բնականաբար՝ պետք չէ հղումը սեղմել, պետք է մեյլբոքսում նշել, որ դա Spam է, կամ Report անել։
Իսկ բանկի հետ կապված բոլոր հարցերով զանգահարեք ձեր բանկ կամ այցելեք բանկի իրական էջ՝ https://acba.am հասցեով»։