2025 թվականի գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել է հունգարացի գրող Լասլո Կրասնահորկային՝ «իր համոզիչ և տեսլականային ստեղծագործության համար, որը ապոկալիպտիկ սարսափի մեջ վերահաստատում է արվեստի ուժը»։
«Լասլո Կրաշնահորկայը մեծ էպիկական գրող է, որը պատկանում է Կաֆկայից և Թոմաս Բեռնհարդից ի վեր ին և բնութագրվում է աբսուրդիզմով և գրոտեսկային չափազանցությամբ։
Կրասնահորկայը Կաֆկայից և Թոմաս Բեռնհարդ ի վեր աբսուրդիզմով ու գրոտեսկային չափազանցությամբ բնութագրվող Կենտրոնական Եվրոպայի ավանդույթներով մեծ էպիկական գրող է։ Սակայն նրա ոճը շատ ավելի նրբերանգներ ունի, և գրողը դեպի Արևելք է նաև նայում՝ ընդունելով ավելի խորհրդածական, նուրբ ճշգրտված տոն», – նշված է Նոբելյան կոմիտեի հաղորդագրության մեջ։
Լասլո Կրասնահորկայը ծնվել է 1954 թվականին Հունգարիայի հարավ-արևելքում գտնվող Գյուլա փոքրիկ քաղաքում, Ռումինիայի սահմանի մոտ։ Նրա առաջին՝ «Սատանտանգո» վեպը գրական սենսացիա էր Հունգարիայում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: