Armsport. Հոկտեմբերի 7-ին ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է 2026 թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի հետ կապված ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի որոշումների փաստաթուղթը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է 13,000 շվեյցարական ֆրանկով (16,250 ԱՄՆ դոլար) սեպտեմբերյան խաղերի ընթացքում տեղի ունեցած խախտումների համար։
Պորտուգալիայի հավաքականի հետ խաղում արձանագրվել են հետևյալ խախտումները՝ թիմային խախտումներ, խաղի ժամանակ կարգուկանոնի և անվտանգության խախտում, խաղադաշտ ներխուժում կամ ներխուժման փորձ, հրավառությունների կամ այլ առարկաների օգտագործում։
Իռլանդիայի հավաքականի հետ խաղում խախտվել են կարգուկանոնի և անվտանգության կանոնները, ինչպես նաև օգտագործվել են հրավառություններ կամ այլ առարկաներ։
Որոշումներից մի քանիսը ենթակա են բողոքարկման։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: