Վաշինգտոնի գագաթնաժողովի հիմնական արդյունքներից մեկը Զանգեզուրի միջանցքի բացումն էր։ Այս մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ։
«Զանգեզուրի միջանցքը կարևոր է որպես նոր տրանսպորտային զարկերակ և ծառայում է որպես երկրորդ երթուղի ինչպես Միջին միջանցքի, այնպես էլ Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում», – հավելել է Ալիևը։