ՀՀ-ի ու Ադրբեջանի համատեղ հռչակագիրը համարում ենք դրական քայլ՝ հուսով, որ այն կշարունակվի․ Էրդողան

Քաղաքականություն

07.10.2025 | 15:22

Մենք ոչ միայն հետևում ենք Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, այլև անկեղծորեն աջակցում ենք տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի Գաբալա քաղաքում ընթացող Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովում։

«Մենք օգոստոսի 8-ին Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված համատեղ հռչակագիրը համարում ենք դրական քայլ և հույս ունենք, որ այն կշարունակվի»,- ասել է Էրդողանը։

Նա նշել է որ Անկարան ողջունում է նաև մարտին Ուզբեկստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի միջև սահմանային անցակետերի սահմանազատման վերաբերյալ ստորագրված համաձայնագիրը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment