
Փարաքար խոշորացված համայնքի ավագանին այսօր՝ հոկտեմբերի 7–ին, համայնքի ղեկավար ընտրեց «Միասնություն» դաշինքը ներկայացնող Օնիկ Հախվերդյանին։ Նա ստացավ 12 ձայն:
Նշենք, որ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամները չեն մասնակցում ավագանու նիստին։
Հիշեցնենք, որ համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո ավագանին իր կազմից պետք է համայնքապետ ընտրեր: Վալոդյա Գրիգորյանն ընտրվել էր «Միասնություն» դաշինքի կողմից և քանի որ ավագանիում մեծամասնություն է կազմում հենց «Միասնություն» դաշինքը, ապա հենց այս խմբակցության առաջարկած թեկնածուն էլ համայնքապետ դառնալու ամենամեծ հնարավորությունն ուներ։