Հոկտեմբեր 06,2025 16:55
Օրենսդրական առաջարկով նախատեսվում է Դատական օրենսգրքի կարգավորումը համապատասխանեցնել Սահմանադրական դատարանի որոշմանը: Ըստ այդմ` դատավորին եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաեւ նրանց լիազորությունները դադարեցնելու կամ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունիզ զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու որոշումները պետք է ընդունվեն Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Օրենսդրական կարգավորումն առաջին ընթերցմամբ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը: Հարցը վերաբերում է ՀՀ դատական օրենսգրքում փոփոխությանը:
Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանն առաջարկել է դրական եզրակացություն տալ հարցի առնչությամբ:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
ԱԺ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: