Արուս Հայրապետյանը ներկայացրել է կնասպանությանը և կանանց դեմ բռնություններին առնչվող դատական վիճակագրությունը, ԲԴԽ-ի և Դատական դեպարտամենտի ջանքերը՝ ուղղված այդ գործերի արագ քնությանը

Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արուս Հայրապետյանը մասնակցել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» նախաձեռնությամբ կազմակերպված «Անարձագանք բռնություն. կնասպանությունը Հայաստանում» 2022-2024թթ․ զեկույցի քննարկմանը։
Պանելային ձևաչափով քննարկմանը Արուս Հայրապետյանը ներկայացրել է կնասպանությանը և կանանց դեմ իրականացված բռնություններին առնչվող դատական վիճակագրությունը, Բարձրագույն դատական խորհրդի և Դատական դեպարտամենտի ջանքերը՝ ուղղված բոլոր, այդ թվում՝ վերոնշյալ գործերի արագ քնությանը:

Դեպարտամենտի ղեկավարի տեղակալը ներկայացրել է նաև դատավորների վերապատրաստման համակարգը, քննարկման առարկա թեմաների ընդգրկվածությունը վերապատրաստման ծրագրերում, պատասխանել ներկաների մյուս հարցերին:

Քննարկմանը մասնակցել են պետական համակարգի տարբեր ճյուղերի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՔՀԿ ոլորտի և միջազգային կառույցների անդամներ։

Դատական իշխանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment