Թե ի՞նչ է սովորեցնում Այբբենարանը առաջին դասարանցուն, շատ օրինակներ բերվեցին «Ինչպիսին պետք է լինի Հայոց Այբբենարանը» խորագրով աշխատաժողովում: Դրանցից մեկը ֆուտբոլիստների մասին է եւ վերնագրված է՝ «Ոտք ու գլուխ»: Ահա ոտանավորը:
Կա մի տղա անհանգիստ.
Առավոտից թռչում բակ
Գոլ է խփում շարունակ,
Փքվում ամեն մի գոլից:
Եվ բացի իր ֆուտբոլից՝
Ժիր ու կայտառ այդ տղան
Չի նկատում ոչ մի բան:
Գուցե դառնա ֆուտբոլի՞ստ…
Գուցե դառնա, ի՞նչ կա որ,
Սակայն նրան ոտքի հետ
Գլուխ էլ է հարկավոր:
Հետաքրքիր է, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, Ազգային հավաքականում, ֆուտբոլային ակումբներում մարզիչները եւ ֆուտբոլիստերը իրենց վերաբերող այս «գլուխգործոց» ոտանավորը կարդացե՞լ են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: