ԿԳՄՍՆ նահանջեց. QR կոդը այբբենարաններից վերացնելու Մեսրոպ Մաշտոցի պատկերը վերադարձնելու պահանջը կատարվել է

Այբ-Արարատ մշակութային նախաձեռնության պաշտոնական հայտարարությունը. Սրտանց շնորհավորում եմ «Այբ Արարատ» մշակութային նախաձեռնության բոլոր մասնակիցներին՝ հայրենիքին ու հայի ինքնությանը նվիրված իրենց ազնիվ, համարձակ և պատասխանատու քայլի համար։ Մենք ապացուցեցինք, որ հայրենիքը սիրում են ոչ միայն խոսքով, այլև՝ գործով, կամքով ու նվիրումով։ Շնորհավորում եմ նաև հայոց մանկավարժներին և աշակերտներին, քանզի այս նախաձեռնությունը նախևառաջ նրանց արժեհամակարգի, ինքնության ու … Read more

«Ինչպե՞ս է դասվար Լուսինե Ավետիսյանը պատկերացնում առաջին դասարանում «Մ» տառի ուսուցման, հայկական պարերի եւ հայոց լեզվի մասին դասերի անցկացումը»

«Կրթական դաշտը կարգավորող ոչ մի նորմատիվային պայման կամ պահանջ չի կարող կաշկանդել ուսուցչին: Սակայն մենք մեր ձեռքին ունենալով գործիք՝ դասագիրք, երբեմն կանգնում ենք, մեղմ ասած, դժվարությունների առջեւ»,-ասաց «Ինչպիսին պետք է լինի Հայոց Այբբենարանը» խորագրով աշխատաժողովի մասնակից, դասվար Լուսինե Ավետիսյանը: «Գերպատասխանատվություն է այսօր աշխատել առաջին դասարանում: Առաջին դասարանում նախադպրոցական տարիքից տեղափոխված երեխան լի է հույզերով, զվարթությամբ, … Read more

Ատոմ Մկրտչյան. «Այբբենարանը կրթության համակարգի առաջին դասագիրքն է, որում պետք է դրված լինի կոդեքս, թե որտեղ է տանելու երեխային Այբբենարանից սկսած մինչեւ կաճառ»

«Ազգային կրթության խորհրդի» անդամ Ատոմ Մխիթարյանը «Ինչպիսին պետք է լինի Հայոց Այբուբենը» խորագրով աշխատաժողովում ասաց, որ Այբբենարանում, որն, ըստ էության, ցանկացած երկրի կրթության համակարգի առաջին դասագիրքն է, պետք է դրված լինի կոդեքս, թե որտեղ է տանելու երեխային, ինչպես է գծում յուրաքանչյուր մարդու հետագիծը Այբբենարանից սկսած մինչեւ կաճառ: Ինչ ունենք հիմա: Ընդամենը երկու-երեք շաբաթ առաջ ԱԺ-ն … Read more

ՀՖՖ-ում, ֆուտբոլային ակումբներում Այբբենարանը կարդացե՞լ են

Թե ի՞նչ է սովորեցնում Այբբենարանը առաջին դասարանցուն, շատ օրինակներ բերվեցին  «Ինչպիսին պետք է լինի Հայոց Այբբենարանը» խորագրով աշխատաժողովում: Դրանցից մեկը ֆուտբոլիստների մասին է եւ վերնագրված է՝ «Ոտք ու գլուխ»: Ահա ոտանավորը: Կա մի տղա անհանգիստ. Առավոտից թռչում բակ Գոլ է խփում շարունակ, Փքվում ամեն մի գոլից: Եվ բացի իր ֆուտբոլից՝ Ժիր ու կայտառ այդ տղան … Read more

Արմինե Դավթյան. «Եթե դպրոցում առանձնացնում ենք նյութական եւ հոգեւոր արժեքները, ստեղծում ենք մարդ, որը միայն սպառող է, մեզ դատապարտում ենք մի ընթացքի, որտեղ ճանապարհին կորցնելու ենք հոգեւորը, ազգի ինքնասիրությունը»

«Ինչպիսին պետք է լինի Հայոց Այբբենարանը» աշխատաժողովում ԳՊՀ դասախոս, հոգեբան Արմինե Դավթյանը հստակ ի ցույց դրեց կառավարության կողմից հաստատված եւ տպագրված Այբբենարանում տեղ գտած բազմաթիվ սխալներն ու հակամանկավարժական օրինակները, որոնք մտահոգում, սրտի ցավ ու տագնապ են պատճառում աշխատաժողովի մասնակիցներին, մասնագետներին եւ ընդհանրապես հանրությանը: «Վտանգված են հայոց լեզվի եւ պատմական հիմքեր ունեցող հայ ազգի արմատները: Ցանկացած … Read more

Կարին Տոնոյան. «Առաջին դասարանցու համար Այբբենարանը իր ինքնության ամրագրման եւ դեպի ներս եւ դեպի դուրս ամենամեծ, ամենակարեւոր զենքն է»

Ուսուցչի օրվան ընդառաջ «Ազգային կրթության խորհրդի» նախաձեռնությամբ տեղի  ունեցած «Ինչպիսին պետք է լինի Հայոց Այբբենարանը» խորագրով աշխատաժողովում հայտարարվել է նաեւ «Ազգային ուսուցիչ» մրցույթի մեկնարկը: «Ազգային կրթության խորհրդի» անդամ Կարին Տոնոյանը իր խոսքում ասաց. «Այսօր ինձ համար շատ ծանր օր է: Առաջին անգամ ես այսօր խոսում եմ: Հոկտեմբերի 5-ին՝ ուսուցչի տոնի օրը ես կորցրի իմ Մենուային: … Read more

«Սփյուռքին պետք է ինչ-որ մի հարթակ, մի ճիշտ Ազգային Այբբենարան». Գեւորգ Բագրատունի

«Ինքս ազգային ուսուցիչների ընտանիքից եմ: Ունեմ կոնկրետ առաջարկ»,-ասաց հյուրերից Գեւորգ Բագրատունին «Ազգային կրթության խորհրդի» կազմակերպած` «Ինչպիսին պետք է լինի Հայոց Այբբենարանը» խորագրով աշխատաժողվում: «Եթե դուք կարողանաք Այբբենարան ստեղծել, ապա դրա օնլայն ծախսերը եւ պատրաստելը կվերցնեմ ինձ վրա: Ու կունենանք օնլայն Այբբենարան: Դա իմ նպատակներից մեկն է: Քանի որ ես սփյուռքից եմ, այնտեղ հայերի վիճակը կատաստրոֆիկ … Read more

2025-2026 ուս. տարում 1-ին դասարանում գործածության մեջ դրված «Այբբենարան» գիրք-տետրերում ծավալուն տեքստերի տեղակայումը նպատակահարմար չէ. ԿԳՄՍ պատասխանը՝ Sputnik Արմենիային

Ինչու այբբենարանում Մաշտոցի և գրերի գյուտի մասին տեղեկություններ չկան. ԿԳՄՍՆ–ի պատասխանը Ըստ նախարարության` Մեսրոպ Մաշտոցի և Հայոց գրերի գյուտի մասին տեղեկությունները արտացոլված են տարբեր առարկաների բովանդակության մեջ և աշակերտները տարբեր դասարաններում դրանք ուսումնասիրելու հնարավորություն են ունենում։ 2025-2026 ուսումնական տարում 1-ին դասարանում գործածության մեջ դրված «Այբբենարան» գիրք-տետրերում ծավալուն տեքստերի տեղակայումը նպատակահարմար չէ։ Այսպես է Sputnik Արմենիայի … Read more

ԿԳՄՍՆ-ում պետք է շահագրգիռ լինեին հանրային նշանակության հարցը հանրությանը պարզաբանելու համար. ԽԱՊԿ նախագահ

Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարությունից մեկնաբանություն էր խնդրել այն մասին, թե ինչու Այբբենարանում չկա հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի լուսանկարը կամ նրա մասին որեւէ տեղեկատվություն: Հերթական անգամ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարը եւ տեղեկատվության բաժնի պետը պահանջեցին գրավոր հարցում ուղարկել, այն դեպքում, երբ սա տեղեկատվության հարցում չէր, այլ ընդամենը մեկնաբանություն, պարզաբանում էինք ակնկալում: Մի քանի օր առաջ էլ … Read more

Սեպտեմբերի 1-ը կսկսվի նոր այբբենարանով․ նախարար

Այս տարվանից 1-11-րդ դասարանները ներառյալ կգործեն նոր չափորոշիչներով։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարի խոսքով՝ վերջին 3 տարիների ընթացքում տպագրվել է ավելի քան 220 դասագիրք, ընդ որում՝ այս տարվա արդյունքներով դասագրքերի շուրջ 45%-ը այլընտրանք է ունեցել։ «Նույն առարկայի, նույն դասարանի դասագրքից ունեցել ենք 2 տարբեր գիրք, և … Read more