Առողջապահության նախարարությունը վիզաների ազատականացման համատեքստում սկսել է աշխատել ԵՄ-ի հետ, արդյունքներ կլինեն 4-5 ամսից

ԵՄ վիզաների ազատականացման համատեքստում Հայաստանի առողջապահության նախարարությունն արդեն սկսել է աշխատանքները ԵՄ գործընկերների հետ։ Նախատեսվում է քննարկումներն ամբողջացնել 4-5 ամսվա ընթացքում, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Սամվել Խարազյանը։ Նա նաև նշել է, որ առողջության համապարփակ ապահովագրության ներդրման արդյունքում ՀՀ քաղաքացիները  կկարողանան իրենց առողջական խնդիրները լուծել Հայաստանի ներսում և կկրճատվի այն անձանց թիվը, ովքեր Եվրոպա են գնում առողջական խնդիրների պատճառով։ Սա ԵՄ-ի՝ վիզաների ազատականացման համար Հայաստանին ներկայացրած պահանջներից մեկն էր։

Leave a Comment