Հայաստանում իրականացվում է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգ

Հայաստանում իրականացվում է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգ: Այն կրծքագեղձի քաղցկեղի ախտանշաններ, գանգատներ չունեցող, սակայն կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի տարիքային խմբին պատկանող կանանց ԱՆՎՃԱՐ մամոգրաֆիկ հետազոտություն է:

Ինչո՞ւ է կարևոր.

կարող է բացահայտել հիվանդությունը մինչև ախտանիշների ի հայտ գալը,

վաղ փուլում հայտնաբերումը բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղից լիովին բուժվելու հավանականությունը:

Ինչպե՞ս է կատարվում մամոգրաֆիան.

տևում է մոտ 10-15 րոպե,

յուրաքանչյուր կուրծքը հետազոտվում է առանձին,

կրծքագեղձը տեղադրվում է երկու թիթեղների միջև, որոնցից մեկն անշարժացնում է կուրծքը, իսկ երկրորդը գրանցում է պատկերը,

կրծքագեղձի թեթևակի սեղմումը հնարավորություն է տալիս ավելի հստակ պատկեր ստանալ, որն արտացոլում է հյուսվածքների ամբողջ կառուցվածքը:

Ինչպե՞ս պատրաստվել հետազոտությանը.

մամոգրաֆիայի իրականացումը պլանավորել դաշտանային ցիկլից մոտ մեկ շաբաթ անց,

մամոգրաֆիկ հետազոտությունից երկու շաբաթ առաջ ցանկալի է սահամանափակել սուրճ կամ կոֆեին պարունակող գազավորված ըմպելիքները,

հետազոտությանը պատրաստվելիս ցանկալի չէ թևատակի շրջանում օգտագործել հակաքրտնարտադրող միջոց (կարող են «հետքեր» թողնել նկարի վրա),

տրամադրե՛ք նախորդ մամոգրաֆիայի արդյունքները, եթե առկա են:

Հնարավոր անհարմարություններ.

կարճատև անհարմարություն կամ ցավ սեղմման ժամանակ,

կարմրություն, երբեմն կապտուկներ:

Հետազոտության արդյունքներով` անհրաժեշտության դեպքում սքրինինգային ծրագրի շրջանակում ԱՆՎՃԱՐ իրականացվում են նաև.

ուռուցքաբանի խորհրդատվություն,

ախտորոշիչ թվային մամոգրաֆիա տոմոսինթեզով,

կրծքագեղձերի և ռեգիոնար ավշահանգույցների ուլտրաձայնային հետազոտություն,

կրծքագեղձում կասկածելի օջախի բիոպսիա և բիոպտատի հյուսվածաբանական քննություն,

իմունահիստոքիմիական ուսումնասիրություն:

Leave a Comment