🎥 Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է իր կենսագրական գիրքը — Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է իր կենսագրականը, որը կրում է «Իմ կյանքը ուշադրության կենտրոնում» (La mia vita sempre al centro) խորագիրը: 

«Այսօրվանից կարող եք նախապես պատվիրել իմ «La mia vita hermpere al centro» գիրքը, որը հասանելի կլինի հոկտեմբերի 7-ից բոլոր գրախանութներում։

Այս էջերում դուք կգտնեք իմ պատմությունը՝ ոչ միայն ֆուտբոլ, այլև ընտանիք, մարտահրավերներ, անհաջողություններ և վերադարձներ։ Սա ճանապարհորդություն է, որը կառուցված է կրքի, կարգապահության և ամենակարևոր դասի վրա, որ սովորել եմ հորսից՝ ամեն ինչից առաջ լավ մարդ լինել»,- ասել է հայ ֆուտբոլիստը հրապարակված տեսանյութում։

Leave a Comment