«Գրանադայի» դարպասապահ Լուկա Զիդանը հրավիրվել է Ալժիրի ազգային հավաքական: Այս մասին հայտնել է Ալժիրի ֆուտբոլի ֆեդերացիան իր պաշտոնական կայքում:
Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող և մարզիչ Զինեդին Զիդանի որդին կարող է իր առաջին միջազգային հանդիպումն անցկացնել Ալժիրի հավաքականի կազմում երկու շաբաթ անց՝ փոխելով իր մարզական քաղաքացիությունը:
Ալժիրի հավաքականը 2026 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի (ԱՄՆ, Կանադա և Մեքսիկա) հանդիպումներ կանցկացնի հոկտեմբերի 9-ին և 14-ին: Վլադիմիր Պետկովիչի գլխավորությամբ թիմը կմրցի Սոմալիի և Ուգանդայի հավաքականների հետ:
Ընթացիկ մրցաշրջանում Լուկա Զիդանը հանդես է գալիս Իսպանիայի երկրորդ դիվիզիոնում: Դարպասապահը մասնակցել է վեց հանդիպման՝ բաց թողնելով 11 գոլ: