Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոսության շենքում ՀՀ քաղաքացի հանդիսացող Բորիս Ավագյանի մահվան դեպքով Հայաստանը ևս քննություն է իրականացնում։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է՝ Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը։