Երկրի վրա մագնիսական փոթորիկը կտևի առնվազն մինչև հաջորդ շաբաթվա սկիզբը – Live News

Երեկ, նախատեսվածի պես, երկու ուժեղ արեգակնային բռնկումներ են տեղի ունեցել (M դասի)։ Այս մասին հաղորդել է ՌԴ տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան։

Առաջին բռնկումը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 5:00-ի սահմաններում, իսկ երկրորդը՝ ժամը 20:00-ի սահմաններում։

Արեգակի վրա տեղի են ունեցել նաև մի քանի ավելի թույլ՝ C դասի բռնկումներ։

Արեգակնային ակտիվության պատճառով Երկրի վրա այժմ մագնիսական փոթորիկ է ընթանում։ Գիտնականները գնահատում են, որ այն կտևի առնվազն մինչև հաջորդ շաբաթվա սկիզբը։

Leave a Comment