Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի 7–րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Փաշինյան–Ալիև հանդիպում։ Հանդիպման մասին նախապես հայտարարված չի եղել։
«Կոպենհագենում մեկնարկած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»,– րոպեներ առաջ գրել է Փաշինյանը սոցցանցի իր էջում։
Թե ինչ է քննարկվել հանդիպմանը՝ հայտնի չէ։