Սանդուն շնորհավորել է Ալիևին՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում գրանցված առաջընթացի համար


Ադրբեջանի նախագահը Կոպենհագենում հանդիպել է նաև Մոլդովայի նախագահի հետ: Իլհամ Ալիևը շնորհավորել է Մայա Սանդուին խորհրդարանական ընտրությունում իր գլխավորած «Գործողության ու համերաշխության կուսակցության» հաղթանակի կապակցությամբ, ընդգծել՝ քվեարկությունն արտացոլել է Մոլդովայի ժողովրդի կամքը:


Սանդուն իր հերթին շնորհավորել է Ալիևին՝ Վաշինգտոնում Միացյալ Նահանգների վկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգում ձեռք բերված առաջընթացի կապակցությամբ: Ալիևն էլ նշել է, որ արդ արդյունքները պատմական նշանակություն ունեն երկու երկրի հարաբերությունների համար:


Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ: Ընդգծվել է համագործակցության լայն հնարավորությունների առկայությունը, մասնավորապես, էներգետիկ ոլորտում: Սանդուն բարձր է գնահատել Ադրբեջանի կողմից Մոլդովային ցուցաբերվող աջակցությունը էներգետիկ ոլորտում:

Դիտումների քանակ7

Leave a Comment