Կառավարությունը հաստատեց ԵԱՏՄ–ում արժեթղթերի շրջանառության թույլտվության համաձայնագիրը

https://arm.sputniknews.ru/20251002/karavarutjuny-hastatec-eatmum-arzhetghteri-shrjanarutjan-tujltvutjan-hamadzajnagiry-94159060.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1329/67/13296760_0:0:1097:823_1920x0_80_0_0_1829fc0d26df782c64643814d1b0f63f.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, բորսա, արժեթղթերի շուկա

եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, բորսա, արժեթղթերի շուկա

Բաժանորդագրվել

Համաձայնագրի նպատակն է ապահովել ԵԱՏՄ անդամ պետություններում ցուցակված արժեթղթերի տեղաբաշխումը և շրջանառությունը ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ հաստատվեց «ԵԱՏՄ–ում կազմակերպված սակարկություններում արժեթղթերի տեղաբաշխման և շրջանառության անդրսահմանային թույլտվության մասին» համաձայնագիրը։

Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թ. հունվարի 31-ին Ալմաթիում:

Սուբսիդավորման նպատակով ԵԱՏՄ-ում համագործակցության ևս 3-4 նախագիծ հավանության փուլում է

Նշվում է, որ համաձայնագիրը մշակվել է ԵՏՀ ֆինանսական դեպարտամենտի և անդամ պետությունների արժեթղթերի շուկաների կարգավորողների կողմից` որպես «Բրոքեր-դիլեր» պիլոտային նախագծի շարունակություն։

Համաձայնագրի նպատակն է ապահովել ԵԱՏՄ անդամ պետություններում ցուցակված արժեթղթերի տեղաբաշխումը և շրջանառությունը ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում, ինչի արդյունքում թողարկողների համար ներդրումային միջոցների ներգրավման նոր հնարավորություններ են ստեղծվում։

Համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա ՀՀ ռեզիդենտ ներդրումային ծառայություններ մատուցող անձանց (բրոքերներին և դիլերներին) ձեռք բերել ԵԱՏՄ անդամ պետությունների բորսաներում ցուցակված և շրջանառվող «բարձր որակի» արժեթղթեր առանց իրենց «հարազատ» բորսան լքելու և առանց լրացուցիչ ծախսեր կատարելու։

ԵԱՏՄ երկրները պայմանավորվել են գյուղատնտեսական ոլորտի համար աջակցության ծրագրեր ստեղծել

Leave a Comment