Հոկտեմբեր 02,2025 10:05
Aravot.am-ի տեղեկություններով սեպտեմբերի 30-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ից իրավապահները ստացել են գրություն, որ Արագածոտնի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի Բյուրականում հաշվառված Զոհարան Ցից Քար հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում արձանագրվել է հողաքանդման դեպք, փորս են փորել, տարածքում առկա են խեցեղենի բեկորներ։
Հանգամանքները պարզվում են։ Կազմված փաստաթղթերը ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։
Նշենք, որ Ցից քար զոհարանը թվագրվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)