Սեպտեմբերի 30-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Ռուանդայի Հանրապետության Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների և նորարարության նախարարության պետական նախարար Իվ Իրադուկունդայի գլխավորած պատվիրակությանը` բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և նորարարության ուղղություններում երկկողմ համագործակցության ամրապնդման ուղիները քննարկելու նպատակով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները` հատուկ ուշադրություն դարձնելով բարձր տեխնոլոգիական և կիբեռանվտանգության ոլորտներում կարողությունների զարգացմանը։
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդակցությունները և ուսումնասիրելու գործնական համագործակցության մեխանիզմները, որոնք կնպաստեն երկու երկրների տեխնոլոգիական առաջընթացին և թվային կայունությանը։
Երկուստեք ընդգծվել է փորձի փոխանակման, համատեղ նախաձեռնությունների խթանման և կայուն նորարարություն ապահովող հարթակների ստեղծման անհրաժեշտությունը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: