Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի 8-րդ տուրում գործող չեմպիոն «Նոան» Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում դժվար հաղթանակ տարավ առաջնության հետնապահ «Արարատի» նկատմամբ։
«Արարատը» առաջին խաղակեսի վերջնամասն ու ամբողջ երկրորդ խաղակեսը անցկացրեց 10 ֆուտբոլիստով․ 39-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար խաղադաշտից ուղիղ կարմիր քարտով հեռացվեց հյուրերի գանացի պաշտպան Կլինտոն Դոմբիլան։
«Նոան» հաշիվը կարողացավ բացել միայն ավելացված ժամանակում․ նախ՝ 90+2-րդ րոպեին Գոռ Մանվելյանը անվրեպ իրացրեց 11-մետրանոցը, ապա երկու րոպե անց Մատեուս Այասը ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 2։0։
Հանդիպման տեսագրությունը․
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․