Մեկնարկել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման պատմական գործընթացը՝ 2500 մետր բարձրության վրա. Ծառուկյան

Սեպտեմբեր 26,2025 17:24

Մեկնարկել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման պատմական գործընթացը՝ 2500 մետր բարձրության վրա

Այս նախաձեռնության առաջին մասնակիցներն են մշակույթի և արվեստի ճանաչված գործիչները, որոնց է վերապահվել պատվավոր առաքելությունը՝ առաջինը բարձրանալ լեռան գագաթ և իրենց ներկայությամբ խորհրդանշել կառուցման գործընթացի ազգային արժեքը։

Նրանք այն նույն մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ «Ես Կամ» նախագծի միջոցով իրականացրել են մեր փոքրիկների երազանքները։ Այսօր նույն հավատով ու նվիրումով նրանք իրենց քայլով միանում են նաև այս համազգային նախաձեռնությանը՝ ապագա սերունդներին փոխանցելով ազգային վերածննդի և ներքին համերաշխության ուղերձը։

Թող Աստված պահապան լինի մեր հայրենիքին և ժողովրդին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment