Իշխանափոխության ամենարժանապատիվ ու իրատեսական ձևը իմպիչմենտն է – Live News

Իսկ հերթական ընտրությունների գնալն այս իշխանությունների հետ ընդդիմության խայտառակությունն է, ազգի կործանումն է, արցախյան հարցի թաղումն է անվերադարձ։ Այսօր Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» պատգամավորական խմբակցության կազմակերպած լսումների ժամանակ շատ կարևոր է, որ ազգին ներկայացվեն իմպիչմենտի միջոցով իշխանափոխության այն մեխանիզմները, որոնք հավատ կներշնչեն ընդդիմության նկատմամբ վստահությունն ու հույսը կորցրած ժողովրդին։ Իսկ իշխանափոխություն այս ճանապարհով հնարավոր է փողոցում բազմահազար մարդկանց աջակցության շնորհիվ միայն։ Իշխանություններում էլ խուճապ ու պառակտում կառաջանա այն դեպքում միայն, երբ նրանք զգան, որ ազգը և ընդդիմությունը միասնական են և վճռական են տրամադրված, որ իշխանության նավը երերում է, ճոճվում է։ Հիմա ընդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է անի երկու բան` պետք է նստի մեկ սեղանի շուրջ և միասնության մասին հայտարարություն անի և պետք է ցույց տա, որ անկեղծ է ժողովրդի հետ, որ պայքարն այս անգամ էլ անպտուղ չի լինելու, որ այն ընդամենը քաղաքաքական դաշտն զբաղեցնելու նպատակ չի հետապնդելու։ Իսկ ժողովուրդը պատրաստ է պայքարի դուրս գալ այն դեպքում, երբ կտեսնի իրեն առաջնորդող արժանավորների թիմ, փոփոխությունների իրատեսական ճանապարհային քարտեզ ու ծրագիր և անկեղծություն։ Չհաջողելու դեպքում էլ ժողովուրդը մի նոր դեպրեսիա, հուսահատություն ու հիասթափություն կարող է ապրել, այս անգամ արդեն կործանարար ու վտանգավոր։

Հայկ Ղազարյան

Leave a Comment