Փաշինյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին. նախատեսվում է նաև Գուտերեշի հետ հանդիպում


ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 26-27-ն աշխատանքային այցով կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։


 


«Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության վարչապետը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա նստաշրջանի բարձրաստիճան քննարկումների հատվածում։


 


Այցի շրջանակում նախատեսվում է նաև վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Նազելի Բաղդասարյանը։

Դիտումների քանակ8

Leave a Comment