ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է ձեռք բերել F-16 և F-35 կործանիչներ


Միջազգային


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է ձեռք բերել ամերիկյան F-16 և F-35 կործանիչներ: Այս մասին նա հայտնել է Սպիտակ տանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ․

«Ինձ համար մեծ պատիվ է նրան ընդունել Սպիտակ տանը։ Մենք միասին ճաշելու ենք և լուրջ ու կարևոր զրույց ենք ունենալու։ Մենք ակտիվորեն առեւտուր ենք անում Թուրքիայի հետ եւ պատրաստվում ենք շարունակել այդ համագործակցությունը՝ ընդլայնելով առեւտուրը։ Նրանք ցանկանում են ձեռք բերել F-16, F-35 կործանիչներ, և մենք դա կքննարկենք նրանց հետ այդ հարցը: Կարծում եմ՝ մեզ մի քանի շատ հետաքրքիր ժամ է սպասվում, և մենք կհասցնենք շատ բան անել», — նշել է Թրամփը։

Նշենք նաև, որ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է մանրամասն քննարկել F-35 և F-16 կործանիչների մատակարարման հարցերը:

Հատկանշական է, որ Թրամփը հանդիպմանը ներկայացել է պիջակի վրա F-35 կրծքանշանով:


Leave a Comment