Էրզրումում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել – Armenia Today

Էրզրումի Աշկալե շրջանում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ 

Արտակարգ իրավիճակների կառավարման (AFAD) տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է ժամը 11։29-ին՝ Աշկալե շրջանի կենտրոնում։ Օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։

Նշվում է, որ ցնցումներն զգացվել են նաև հարևան շրջաններում։ Նախնական տվյալներով՝ վնասներ չեն արձանագրվել։ Ցնցումից հետո մի շարք քաղաքացիներ դուրս են եկել իրենց տներից և աշխատավայրերից։ Դպրոցներում աշակերտները և ուսուցիչները տարհանվել են։

Leave a Comment