Դատարանը Միքայել Սրբազանին մեղավոր ճանաչեց՝ թողնելով կալանքի տակ

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, հրապարակեց վերդիկտը:

Դատարանը  մեղավոր ճանաչեց Միքայել Սրբազանին՝ ներկայացված մեղադրանքում եւ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, մնաց անփոփոխ։ 

Լրացուցիչ դատալսումները նշանակվել են սեպտեմբերի 29-ին։

Փաստաբան Արա Զոհրաբյանն ասաց, որ դատավորի գործողությունները կանխատեսելի էին: «Մենք բոլորս հրապարակային տեսանք, թե դատավորն ինչ կոպիտ խախտումներ է թույլ տալիս»,-նշեց նա:

Փաստաբան Երեմ Սարգսյանի խոսքով. «Սա խախտումների աննախադեպ ծավալ էր: Դատարանն առաջին իսկ պահից գիտեր, որ անելու է այս ամեն ինչը»:

Մանրամասն՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment